Ռուս ընդդիմադիր գործիչ և Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսեյ Նավալնին դատարանի դահլիճից ազատ է արձակվել՝ երկիրը չլքելու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Նավալնին Կիրովի դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել փայտամշակման կազմակերպությունից մեծ գումարներ շորթելու համար։ Ալեքսեյ Նավալնին բողոքարկել է դատավճիռը։
Դատարանը նրան կալանքից ազատել է, մինչև վճռի բողոքարկման պատասխանը ստանալը: Դատարանի որոշումը պայմանավորված էր նաև նրանով, որ կալանքի տակ գտնվելով՝ Նավալնին չէր կարող հանդես գալ որպես Մոսկվայի քաղաքապետի թեկնածու։ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին։